Մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, և նույն օրվա դրությամբ մենք ունենք 8315 անձ, որ ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:

Փոխնախարարը հիշեցրեց՝ քաղաքացիություն ստանում են չափահաս անձինք, իսկ անչափահասները ծնողներից մեկի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու միջոցով ավտոմատ կերպով կարող են ստանալ քաղաքացիություն:

Վերջին շրջանում, ըստ Արմեն Ղազարյանի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների դիմումների ակտիվացում է նկատվում:

«Եթե տարվա սկզբին օրական դիմումների քանակը կարող էր տատանվել 20-ի չափ, ապա վերջին շրջանում՝ 40-50-ի չափ օրական դիմում ենք ստանում»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն