Մեռնելու գնացողին չեն ուղարկում սոց ծառայող աշխատի. Արթուր Գևորգյան
2 շաբաթից բոլորը կհիշեն մտավորականներին, թե բա հասեք՜, խառնվեք, ձեր ասելիքն ասեք։
Դե հա։
Ասողն ասեց 7 տարի, կռիվ տվեց, պայքարեց ու տեսավ , որ մի ողջ քաղաքական շրջանակ չի լսում, չի ուզում խորանալ իր անելիքների ճիշտ եւ սխալի մեջ, բայց դե....
Մեղավորն էլի մտավորականներն են, ու ոչ թե որոշում կայացնողները։
Դե , հմի մտավորական է։
Մի հատ դրանից, մի հատ սպորտսմեն, մի հատ էլ շոու աստղ լինի, մենակ թե պալիտրան թամամ լինի։
Ասում եմ, տղեք ջան, ձեր բոլորի տասվոշիկները կան՞, կան։ Կոմֆորմիստ, պնակից սնվածները կան՞, կան։
Աչքը ընկնելու, կամերայի դեմը կանգնելու համար գյուլլա գցողները կան՞, կան։
Մնացածին հանգիստ թողեք, տղեք։
Հանգիստ թողեք, որ խղճից, հոգևորից, մշակույթից ու արվեստից որբ չմնաք։
Արցախը կար, զինվոր էի իմ խրամատում։
Հիմա՞, հիմա անգամ ձեր խրամատում եմ զինվոր, բայց մտավորականի բան չկա էլ, քանի որ Արցախի առկայության դեպքում ես իմ խրամատն էի պահում։
Մեռնելու գնացողին չեն ուղարկում սոց ծառայող աշխատի։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































