Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է
Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը (World Theatre Day): Այն հիմնադրվել է 1961 թվականին, Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX կոնգրեսի ժամանակ:
Ավանդաբար օրը նշվում է «Թատրոնը՝ որպես փոխըմբռնման եւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման միջոց» նշանաբանի ներքո:
Թատրոնի միջազգային ինստիտուտի գործունեությունը, կանոնակարգի համաձայն, ուղղված է «ժողովուրդների միջեւ խաղաղության եւ բարեկամության ամրապնդմանը, աշխարհի թատերական բոլոր գործիչների ստեղծագործական համագործակցության ընդլայնմանը»:
Թատրոնի միջազգային օրվա առիթով առաջին համաշխարհային ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող եւ նկարիչ Ժան Կոկտոն (1889-1963):
Թատրոնը շարունակում է մնալ կենդանի արվեստ, որը միավորում է մարդկանց, փոխանցում գաղափարներ և արտահայտում ժամանակի կարևոր հարցերը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































