Եվրոպական գամբիտ՝ կանխատեսելի էնդշպիլով
Օստապ Իբրահիմովիչը Վասյուկին էր դարձնում համաշխարհային շախմատային մայրաքաղաք, Վավաևիչն էլ Երևանն է դարձնում աշխարհաքաղաքական շախմատի «Նյու Վասյուկի»: Միայն քայլերը գիտի, բայց միաժամանակյա խաղի սեանս է կազմակերպել: Ֆիլմի էն դրվագը հիշեցի, երբ խաղի մասնակից վասյուկցի շախմատիստը ապուշ կտրած հարցնում է գլխավերևում կանգնած մյուս շախմատիստին. «Նա զոհաբերում է թագուհին, ի՞նչ անեմ»: «Հանձնվիր՝ քանի ուշ չէ»,- լինում է պատասխանը:
Երևի մեր այսօրվա «գրոսմայստերներից» մեկն էլ է մյուսին հարցրել՝ Եվրոպական քաղաքական համայնքի «միաժամանակյա սեանսին» մասնակցելուց առաջ. «Նա պատրաստվում է զոհաբերել Հայաստանը, ի՞նչ անեմ»: «Կեր, ի՞նչ պիտի անես»,- հաստատ եղել է պատասխանը:
Եվ ուտում են, առայժմ՝ հայկական խորտիկներ, թեև «ճաշացանկի» երկար սպասված ախորժալի պատառը հայ-ռուսական հարաբերությունների «մատաղն» է:
Հայաստանի «թիվ մեկ շախմատիստն» էլ սեղանից-սեղան է անցնում և նույն երջանիկ-ապուշ ժպիտով բարի ախորժակ մաղթում «գրոսմայստերներին». «Կերեք, անուշ լինի»:
Իսկ թե ում քթերից են բերելու վաղը սրանց էսօրվա կերածը՝ չորրորդական կարևորության հարց է:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































