Երբ բնությունը դառնում է զենք. Հին Հայաստանի ռազմական մեղուները
Միջնադարյան և անտիկ Հայաստանի բերդապահների զինանոցում գոյություն ուներ մի «գաղտնի զենք», որը հաճախ մնում է ստվերում։ Մեղվաբուծությունը, որը մեր նախնիների համար եղել է հիմնարար գյուղատնտեսական ճյուղ, ծառայել է նաև պետականության պաշտպանությանը։
Ռազմական հնարամտություն.
Բերդերի պարիսպներին տեղադրված մեղվափեթակները թշնամու հարձակման ժամանակ վերածվում էին կենսաբանական «արկերի»։ Բարձունքից թշնամու վրա նետված փեթակները մղձավանջային իրավիճակ էին ստեղծում՝ մեղուների կատաղի հարձակմամբ խուճապի մատնելով զորքին։
«Խելագար մեղրի» թակարդը.
Հույն պատմիչ Ստրաբոնը վկայում է հայկական լեռների մեղրի անսովոր՝ թմրեցնող ուժի մասին։ Թշնամու ճանապարհին թողնված մեղրով լի կուժերը դառնում էին անտեսանելի զենք. այն օգտագործելուց հետո զինվորները կորցնում էին գիտակցությունը, ինչը պաշտպաններին հնարավորություն էր տալիս հեշտությամբ չեզոքացնել հակառակորդին։
Հայկական ռազմական արվեստը հիմնված էր շրջակա միջավայրի խորը իմացության վրա. այն, ինչ տալիս էր կյանք, անհրաժեշտության դեպքում դառնում էր հայրենիքի անպարտելի վահանը։
Օգտագործված գրականություն․ Գասպարյան Ա. Օ., Մեղվապահւթյունը հին և միջնադարյան Հայաստանում, հոդված, հանդես Լրաբեր, Երևան 1974, էջ 93; Xénophon, Anabase, Erevan, 1970, pp. 105-107; Ստրաբոն, Երևան, 1940, գլ. 6, էջ 13; Մկրտչյան Գ. Ս., Պեպելյան Հ. Գ., Մեղվաբուծություն, Երևան, 2015, էջ 9
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































