ՏՂԵՐՔԻՆ

Ձեր գարունները մնացին հեռվում,

Ձեր գարունները մնացին կանաչ,

Ձեր հոգիները աստղեր են դարձել,

Ու միշտ մեզ հետ են որպես հոգու կանչ:

Խրամատները դարձան խորաններ,

Ձեր բաց վերքերը՝ արնոտ ծաղիկներ,

Դուք մեր մեջ կապրեք որպես լուսատու,

Մենք ձեզ կհյուսենք բազում տաղիկներ:

Մեր ծաղի՛կ տղերք՝ աստղիկներ դարձած,

Ձեր երազները մնացին կիսատ,

Ձեր անցած ճամփի հաղթության դափնին

Սերունդներին է դառնալու խրատ:

Երգեր կհյուսվեն ձեր սխրանքներին,

Ծաղիկ կբուսնի ձեր ընկած տեղում,

Կծնվեն բազում, բազո՜ւմ մանուկներ,

Ովքեր ձեր հերոս անունն են կրում:

Նրա՛նք կկերտեն գալիքը երկրիս,

Եվ կառաջնորդվեն լույսով մաքրության,

Կփայլատակի աշխարհի վրա

Հայոց երկրի փառքը հաղթության:

Աշոտ Հրանտի Մինասյան

Ք.Կ.Հ. խուց N3, գիշեր

03․07․2022թ.


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ