Այսօր բացառիկ օր էր կինոյի տանը։ Նշեցինք Լաերտ Պողոսյանի ծննդյան 95 – ամյակը. Արմեն Ամիրյան
Նշեցինք Լաերտ Պողոսյանի ծննդյան 95 – ամյակը։
Ներկա էին հոբելյարի արվեստակից ընկերները, ուսանողները,բարեկամները։
Առիթ ունեցանք մեծարելու, պատվելու, հարգելու, մեր սրտի խոսքն ասելու մի մարդու, ով իր նուրբ ճաշակով, իր բացառիկ զգացողությամբ կարողացել է ստեղծել մեր երևակայական աշխարհը։
Եթե Լաերտ Պողոսյանի հետ միաժամանակ նայենք ինչ որ տեսարանի, ապա մենք կտեսնենք շատ սովորական , առօրյա պատկեր։ Իսկ Վարպետի ուղղանկյան մեջ անպայման կտեսնենք ինչ որ արտասովոր, լուսավոր ու պայծառ իրադարձություն։ Չգիտեմ, թե ինչպես է դա ստացվում... Նա մատներով կամ մտքով կախարդում՞ է կադրը, թե՞ կադրն արդեն գիտի, որ Լաերտ Պողոսյանի ձեռամբ հրաշքներ պիտի գործի...


«Մատենադարան», «Առնո Բաբաջանյան՝ քո ժամանակակիցը», «Մենք», «Հայաստանի գագաթները», «Չարենց», «Ձորի Միրո», «Արամ Խաչատուրյան», «Մեր դարը»...
Այո, նա կարողացավ մեզ նվիրել դարը, այդ դարում տեղի ունեցող հիշարժան ու նշանակալից իրադարձությունները։
Նա մեզ նվիրեց այն, ինչը չէինք կարող տեսնել ինքնուրույն...
Նա , ով կարողանում է ընկերանալ Վարպետի հետ անպայման տեսնում է մի քանի տասնյակ հետաքրքիր պատմություններ մեր ապրած ժամանակաշրջանից՝ հակիրճաբանը ,սրնթոնն ու զրնգոնը, Արտավազդ Փելեշյանն ու նրա հանրահայտ ,,Вот именно!,,-ն, Ստեփան Կարպիչն ու գունագեղ հայհոյանքները, Շատ հայտնի ու անհայտ մարդիկ, որոնց հիշելով Վարպետը կարողանում է ոչ միյայն ժապավենով, այլ նաև իր երևակայությամբ ցուցադրել ժամանակաշրջանը, Դարը...
Այսպիսին է Լաերտ Պողոսյանի Դարը...
Շնորհավոր տարեդարձդ սիրելի Վարպետ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































