«Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից» (ն. փ.):

Գրո՛ղը տանի, որքա՜ն է անկեղծ այս... (ձեր մտքինը):

Այս հտպիտը նաև լեզվաբանության ուշադրությանն արժանի` երկու և հոգեբանության ուշադրությանն արժանի մեկ գյուտ արեց միանգամից.

1) լեզվաբանական առումով`

ա) նորաբանության հեղինակ դարձավ (ճիշտ է, անճաշակ, բայց նորակազմություն է «զենքայնացումը»),

բ) քանի որ, հակառակ սպասվածի, գրական լեզվով է ասվածը (զարմանալիորեն «է» օժանդակ բայ գործածեց (գուցե սպրդե՞ց խոսքում)), կարողացավ ցածրակարգ հայերենը («թեմայի մեջ մտնել») բերել գրական լեզվի դաշտ` «մերձեցնելով» գրական և խոսակցական գոյաձևերը,

2) հոգեբանական առումով վերստին մատնեց իրեն. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու այլ պետության փաստն իր հոգուն խորթ «թեմայի մեջ մտնելու» գլխացավանք է:

Որպես ամփոփում արժե նկատել, որ ասածի հասցեատերերը երկուսն են`

ա) հայ հանրության ի՛ր մակարդակի շերտը, որովհետև տեղեկացրեց, թե ի՛նչը «չի բխում» Հայաստանի Հանրապետության շահերից,

բ) ի՛ր սրտիկի հարևան ալիղուլիները, որոնց մտահոգությունը փարատեց` վստահորեն տեղեկացնելով, թե վեկտորի փոփոխություն չի լինելու:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ