Այն, ինչ նախօրեին այս ապալեգիտիմները կազմակերպել էին Հանրապետության հրապարակում, ոչ մի աղերս ու առնչություն չուներ այդ գեղեցկագույն տոնի ոգու և խորհրդի հետ
Նախօրեին Հայ առաքելական եկեղեցին տոնում էր հինգ տաղավար տոներից մեկը՝ Հիսուսի Պայծառակերպության տոնը, կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Վարդավառը։
Բայց այն, ինչ նախօրեին այս ապալեգիտիմները կազմակերպել էին Հանրապետության հրապարակում, ոչ մի աղերս ու առնչություն չուներ այդ գեղեցկագույն տոնի ոգու և խորհրդի հետ։
Հռոմեական արբած գինարբուք հիշեցնող այդ վակխանալիան, որտեղ «ներկա» էր անգամ Պոսեյդոնը, լավագույնս ցույց տվեց, թե որքան հեռու են այս իշխանությունները քրիստոնեական արժեհամակարգից և որքան մակերեսային է նրանց պատկերացումը այդ վարդապետության մասին։
Վարդավառը բնավ փրփուր-փարթիների, հրավիրված պարուհիների կամ ցուցադրական զվարճանքի մասին չէ, այն մարդու ներքին վերափոխման, լույսի հաղթանակի, մաքրագործման և Աստծուն մոտենալու խորհրդի մասին է։ Այդ տոնը դարեր շարունակ հայ ժողովրդի համար եղել է ոչ միայն ժողովրդական ուրախության, այլև հոգևոր վերելքի օր, որտեղ ավանդույթն ու հավատքը լրացրել են միմյանց, ոչ թե փոխարինել։
Խնդիրը նույնիսկ այն չէ, որ պետական միջոցառում է կազմակերպվել, այլ այն, որ քրիստոնեական տոնի բովանդակությունը փոխարինվել է մի ներկայացմամբ, որը շատ ավելի մոտ էր հեթանոսական խրախճանքին։
Ու թերևս դրա մասին ամենագողեցիկը Նարեկացին է ասել՝
Գոհար վարդն էր շղարշ առել
Արփիական վեհ վարսերից,
Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































