Վաղաժամկետ դադարել են Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 1-ին ստորագրել է արձանագրություն՝ ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունների դադարեցման մասին։
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։
Ավելի վաղ` մայիսի 25-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Վահրամ Բաղդասարյանի հրաժարականի մասին հայտարարությամբ։