«ՀՀԿ-ն, որը առիթը բաց չէր թողնում «գրանտակերների» վրա «բոչկա գլորելու» համար, փաստորեն, նույնպես մեր շարքերում է»․ Բ․ Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետական կուսակցությունը, որի կարկառուն ներկայացուցիչներն առիթները բաց չէին թողնում «գրանտակերների» վրա «բոչկա գլորելու» համար, փաստորեն, նույնպես մեր շարքերում է՝ համաժողով է անցկացնում Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի աջակցությամբ։
Հանրապետականները, իհարկե, միակը չեն, ովքեր սիրում են օտարերկրյա դրամաշնորհների միջոցով գործունեություն իրականացնողներին անարգանքի սյունին գամել, բայց բոլորովին դեմ չեն իրենք օգտվել միջազգային դոնորների միջոցներից։
Համաժողովում իր բացման խոսքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չմոռացավ շեշտել, որ 2018-ի քաղաքական իրադարձությունները միաժամանակ հայտարարելով խորհդարանի պատերից դուրս պայքարը շարունակելու մասին։
Սպասենք, երբ են հիմա էլ ՔՊ-ականները մեղադրելու արտասահմանյան հիմնադրամներին երկրում իրավիճակը ապակայունացնելու մեջ»։
Mamul.am