«Պատիվ ունեմ». Տաթեւ-Կապան այլընտրանքային ճանապարհը կլուծի մի քանի հարց, բայց` ոչ անվտանգության խնդիրը
Տաթեւ-Աղվան-Կապան այլընտրանքային ճանապարհը կլուծի մի քանի հարց, բայց` ոչ Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգության հետ կապված խնդիրը: Այս մասին հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Սյունիք կատարած իր վերջին այցին:
«Այն միանգամից մի քանի հարց կլուծի: Այնուամենայնիվ, այն չի կարողանա վերացնել առկա բոլոր խնդիրները: Հատկապես նրանք, որոնք ազդում են անվտանգության ոլորտի վրա: Տաթեւ-Կապան այլընտրանքային ճանապարհը թույլ կտա շրջանցել միայն Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ եւ որտեղ ոստիկանական դիրքեր էին տեղակայվել»,- պարզաբանեց Աբրահամյանը: