Դուք կարծում եք, որ այդ մարդը նորի՞ց կարող է ասել՝ «եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա», Արագածոտնում իր համակիրների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ո՞ւր է, թող նման բան ասի։ Թող փորձի այդպիսի մի հայտարարություն անել։ Կտեսնեք՝ ինչ է լինելու։ Լիքը հարցեր կլուծվեն։ Հետագայում պետք չի լինելու 3-5 տարի դատարաններով գնալ», - նշել է Քոչարյանը։

Նա ասել է՝ եթե անվտանգությունն ապահոված չէ, մնացած բոլոր հարցերն իմաստազրկվում են։

«Եթե անվտանգությունն ապահոված չէ, մի օր ինչ էլ կառուցես, կարող է փլվի», - ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը՝ պնդելով՝ գալիս են անվտանգությունը ապահովելու համար։


Նյութը՝ Aysor.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն