Ադրբեջանական զինված ուժերը երեկ՝ հոկտեմբերի 14-ին, հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային ԱԹՍ են կիրառել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Նա նշեց, որ ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով է եղել 6 զինծառայողի վիրավորումը։

Խորհրդականն ասաց, որ դեպքի առնչությամբ նշանակվել է հետաքննություն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, եւ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն