Լուսնից առաջնորդներ չեն գալու, առաջնորդները կան , ու նրանց ղեկավարությամբ Հայը քանիցս հաղթել է թշնամուն. Շարմազանով
Հայաստանի հակապետական ու հակազգային կեղծ «խաղաղասիրական» թիմը կարծես աստիճանաբար ամբողջանում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնկ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանի հակապետական ու հակազգային կեղծ «խաղաղասիրական» թիմը կարծես աստիճանաբար ամբողջանում է։
Եթե իշխանության թեւի հետ ամեն բան պարզ է (այնտեղ առայժմ «առաջին ջութակի» դերում կապիտուլյացիայի սիմվոլն է) ,ապա «ընդդիմության» դերը վերազգային ու հակազգային ուժերը փորձում են բաշխել տարատեսակ «հաճախորդների»,«լեգեոներների»,« գաստրոլյորների» միջեւ։
Իրականում սրանց ու կապիտուլյանտների միջեւ գրեթե տարբերություն չկա։
Ավելին. եթե տեսականորեն կապիտուլյանտների թիմում կարող են լինել ազնիվ ու սկզբունքային մոլորյալներ, ապա կեղծ ընդդիմադիրների մեջ ՝ դժվար։
Վերջինները «ձեռքի հետ» քննադատելով օրվա ռեժիմին՝ չեն մոռանում իրենց «սուրբ» պարտականությունը՝ մեղադրել ու քննադատել նախորդ ղեկավարներին։
Ուստի Հայաստանի ու Արցախի անվտանգային շահը գիտակցող իրական պետակենտրոն ընդդիմադիր ուժերը պարտավոր են մի կողմ դնեն տեխնիկական-մարտավարական տարաձայնություններն ու մղեն համախմբված պայքար։
Լուսնից առաջնորդներ չեն գալու։ Առաջնորդները կան , ու նրանց ղեկավարությամբ Հայը քանիցս հաղթել է թշնամուն։
Պետք է գնահատել հերոսական ,հաղթական անցյալն ու առանց պատրանքների պայքարել պետականության համար», -գրել է նա։