Գյումրու ավագանու հոկտեմբերի 17-ի ընտրություններում թեկնածու «Հայրաքաղաք» դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ուսումնասիրելով ընտրությունների արդյունքները, հասկանալով, որ գյումրեցիները չուզեցին օգտվել մեր ծառայությունից, «Հայրաքաղաք» դաշինքը հայտարարում է, որ հարգում է քաղաքացիների կամքը եւ ընդունում է իր պարտությունը: 

Շնորհակալություն ենք հայտնում մեզ քվե տված 1142 ընտրողներին վստահության համար: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ մրցակից քաղաքական ուժերին քվե տված բոլոր ընտրողներին՝ նոր քաղաքային իշխանություն ձեւավորելու համար: 

Շնորհավորում ենք ընտրություններին մասնակցած եւ ավագանու կազմ անցած բոլոր քաղաքական ուժերին, մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: 

«Հայրաքաղաք» դաշինքի անդամ քաղաքական ուժերը եւ անհատ թեկնածուները շարունակելու են իրենց աշխատանքը, կարեցածի չափով օգտակար լինելով քաղաքին եւ մարդկանց»։

Ռամկավար Ազատական կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

Hetq.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն