Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո նոր համայնքների նոր ավագանիներն իրենց առաջին նիստերը գումարելու են դեկտեմբերի 13-ին. Ակնհայտ է, որ ռեֆորմների համար ճիշտ ժամանակահատված չէր ընտրված։ Համայնքները ցայտնոտային իրավիճակում են հայտնվելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նոր մարմինների ձևավորում, աշխատակազմերի ձևավորում, կառուցվածքային փոփոխություններ, ներառական սկզբունքով բյուջեների նախագծում, զարգացման ծրագրի մշակում և ընդունում և այլն, և այլն։ Այս ամենը պիտի շատ սահմանափակ ժամանակահատվածում արվի, այն պարագայում, երբ օրենսդրական ու կանոնակարգային ընթացակարգերը հին են, հարմարեցված չեն կուսակցական ֆրակցիաներով գործող ավագանիների համար։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն