Մենք այս դեպքից պետք է դասեր քաղենք, բայց մյուս կողմից էլ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարը ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել, տեսնել ոնց է: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմում զոհվածների մարմինների ոչ պատշաճ պահման պայմաններին: Նա նշեց, որ դա մասնագիտական էթիկայի, կրթության խնդիր է:

«Եթե տվյալներ ամփոփենք, ուզում եմ արձանագրենք նաև, որ այս պահին ԴՆԹ հետազոտման, մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել: Մենք ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց կան հարազատներ, որոնք ԴՆԹ նմուշ չեն հանձնել տարբեր պատճառներով, և նաև կան մարմիններ, որոնք հարազատները տարբեր պատճառներով չեն վերցրել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա շուրջ հիսուն մասունք, որոնց դեպքում նույնիսկ 4-րդ-5-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել և պետք է դիմեն օտարերկրյա գործընկերներին, որոնք այս ոլորտում ավելի փորձառու են, որ օգնեն:

«Եղել են դեպքեր, երբ հարազատները կասկածի տակ են առել Հայաստանում արված հետազոտության տվյալը, տարել են արտերկիր իրենց նախաձեռնությամբ և 99,9 տոկոսով պատասխանները եղել են նույնը»,-ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն