Պետական և ազգային, կենսական հարցեր լուծելիս իշխանությունները մոռանում են սահմանադրության դրույթը, որով իշխանությունը պատկանում է ժողովրդին․ Արամ Վարդևանյան
Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս մասին եյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«3 տարի այս իշխանությունները նույնիսկ ամենահասարակ հարցերում հղում են տալիս այդ դրույթին՝ առանց ընկալելու դրա իմաստը։
Միաժամանակ, պետական և ազգային կենսական հարցեր լուծելիս մոռանում են այդ դրույթն՝ առհասարակ։
2020 թվականի հոկտեմեբերի 19-ին մոռացել էին այդ դրույթը, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ավելի հստակ էին մոռացել այդ դրույթը։
Այս պահին ԱԳՆ-ն հաստատում է, որ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են», ու այդ ամենն արվում է՝ մոռանալով հիշատակված դրույթը, ու կրկին ժողովրդից թաքուն։
Իշխանությունները ցանկանան թե ոչ, պետք է գիտակցեն, որ Սահմանադրությունը գերակայում է ցանկացած, ըստ իրենց ընկալման, «մանդատներից»»,- գրել է պատգամավորը։
Tert.am