ԱԺ հերթական նիստերի օրակարգում 18 հարց է. այդ թվում մի քանի քննիչ հանձնաժողովների ձեւավորման հարցը (ուղիղ)
Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 26-ին իր հերթական նիստերն է գումարել: Այս քառօրյայի օրակարգում ընդգրված է 18 հարց:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն,
- «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին,
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին,
- Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին,
- «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
- «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ այլ հարցեր: