Վարչապետը Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահ է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդիկ Հակոբյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար»։