ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը նախապատրաստվում է հաջորդ շաբաթ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։

Ինչպես գրում է Russia Today-ը, այս մասին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, իսկապես, նման հանդիպում նախապատրաստվում է, և այն պատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»,- ասել է նա։

Ավելի վաղ «Ռոսիա-1» հեռուստաալիքը  հայտնել էր, որ հաջորդ շաբաթ բացառված չեն Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումներ, որոնք համընկնում են Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցրած եռակողմ փաստաթղթի ստորագրման մեկամյակի հետ։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն