ՀՀ Գլխավոր Դատախազություն,

ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ՝ ՀՀ Կառավարությանը,

Հայաստանի Հանրապետության ներքոստորագրած քաղաքական կուսակցու­թյուն­ներն ու հասարա­կական կազմակերպությունները մերժում են 2020 թվակա­նի Նոյեմ­բերի 9-ի ապօրինածին եռակողմ հայտարարությունը, որը ստորագրված է Ռուսաստա­նի Դաշնության Նախա­գահ Վլադիմիր Պուտինի, Հայաս­տանի Հանրա­պե­տության Վար­չա­­պետ Նիկոլ Փաշին­յանի, Ադրբեջանի Նախագահ Իլ­համ Ալիևի կողմից։

Տեղեկացնում ենք, որ սույն ապօրինի եռակողմ հայտարարության նախագիծը նա­խօրոք չի քննվել ՀՀ Անվտանգության Խոր­հրդում, չի վավերացվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից, և ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավական լիազորու­թյուններ չուներ Հայաստանի Հանրապետության կողմից Ար­ցախի խնդրի և տարածքների վերաբերյալ ստորագրել միջպետա­կան որևէ փաս­տա­թուղթ։ Սույն ապօ­րինի հայտարարությունը չի համապա­տասխանում Հայաս­տանի Հանրապետության գոր-ծող օրենսդրությանը և միջազ­գա­յին իրա­վունքի նոր­մերին։

Մենք՝ ներքոստորագած կազմակերպություններս, մերժում ենք Նիկոլ Փաշին­յանի կողմից Նոյեմբերի 10-ին ստորագրված ապօրինի հայտարարությունը՝ այն հա­մարե­լով Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիք։

Իր լիազորությունները վերազանցելու և ՀՀ Սահմանադրական կարգը խախտե­լու համար պահանջում ենք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատաս­խա­նատվության ՀՀ քրեական Օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Ընդունեք այս դիմումը որպես ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ։

————————–

Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՆ՝

ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան`Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին,

Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անն Լույոին,

Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. Ս․ Կոպրիկինին

Հայաստանի Հանրապետության ներքոստորագրած քաղաքական կուսակցու­թյուն­ներն ու հասարա­կական կազմակերպությունները մերժում են 2020 թվականի Նոյեմբերի 9-ի ապօրինածին եռակողմ հայտարարությունը, որը ստորագրված է 2020 թվականի Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Նախա­գահ Վլադիմիր Պուտինի, Հայաս­տանի Հանրա­պե­տության Վար­չա­­պետ Նիկոլ Փաշին­յանի, Ադր­բեջանի Նախագահ Իլ­համ Ալիևի կողմից։

Տեղեկացնում ենք, որ սույն ապօրինի եռակողմ հայտարարության նախագիծը նա­խօրոք չի քննվել ՀՀ Անվտանգության Խոր­հրդում, չի վավերացվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից, և ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավական լիազորու­թյուններ չուներ Հայաստանի Հանրապետության կողմից Ար­ցախի խնդրի և տարածքների վերաբերյալ ստորագրել միջպետա­կան որևէ փաս­տա­թուղթ։ Սույն ապօ­րինի հայտարարությունը չի համապա­տասխանում Հայաստա­նի Հանրապետության գոր-ծող օրենսդրությանը և միջազ­գա­յին իրա­վունքի նորմերին։

Մենք՝ ներքոստորագած կազմակերպություններս, հայտարարում ենք, որ ՀՀ Սահմա­նադրական կարգը խախտելու համար ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կանգնի դատարանի առաջ և մերժում ենք Նիկոլ Փաշինյա­նի կողմից ստորագրված Նոյեմբերի 10-ի ապօրինի հայտարարությունը՝ այն համա­րե­լով Հայաստանի Հանրապետության ան­վտանգության սպառնալիք։

ՀԻՇԵՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ ցանկանում ենք ընդգծել․

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի (OSCE Minsk Group)  կողմից սահմանված Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծ­ման և հրադադարի պայմանավորվածությունները, սանձազերծել է ռազմական ագ­­րե­սիա՝ նպա­տակ ունենալով ցեղասպանել ու էթնիկական զտումներով վերացնել Արցա­խի հայ բնակչությունն իր բնօրրանից։ Ադրբեջանի կողմից 44-օրյա ռազ­մական ար­գերսիայի ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան Միջին Արևել­քից տեղափոխե­լով և օգտագործ­ելով տեռորիստական խմբավորումներին, ռմբակո­ծել են քա­ղաքացիա­կան բնակա­վայրերը, օգտագործել են ծանր հրազեն, ֆորսֆորա­յին և կասետային ռում­բեր, ծայրահեղ վան­դալիզմով ոչնչացրել են հայկական պատ­մա­մշակու­թային ար­ժեքները և հայ գերինե­րի նկատմամբ կատարել են անմարդկային խոշտանգումներ։

Գտնում ենք, որ Արցախի Հանրապետության կարգավիճակի խնդիրը պետք է լուծվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի ազգաբնակչության ազատ կամքի արտահայտմամբ։

«Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպություն, Նախագահ՝ Թաթուլ Մանասերյան

«Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժում, Համակարգող՝ Արթուր Բաբայան (Արթուր Արմին)

Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն, Նախագահ՝ Գևորգ Հովսեփյան

Հայք-հայկազունիներ կուսակցություն, Նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան

Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն, Նախագահ՝ Սոս Գիմիշյան

ՎԱՀԱԳՆ Ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն (ՀԿ), Նախագահ՝ Կարո Կարապետյան

Քաղաքացիական միավորում ՀԿ, Նախագահ՝ Աղասի Մանուկյան

«Ժողովրդի ձայն» – նախաձեռնություն, Նախագահ՝ Աշոտ Կոշկակարյան

Թերապևտների երիտասարդական գիտական միություն ՀԿ, Նախագահ՝ Շմավոն Վեզիրյան

Մաշտոց միավորում ՀԿ, Նախագահ՝ Նուրիսա Բեժանյան

Լեռահայաստան կրթական-հայրենասիրական ՀԿ, Նախագահ՝ Սարգիս Մելիք-Շահնազարով

Մոլորակ ՀԿ, Նախագահ՝ Ալիկ Սուքիասյան

Հասարակական պաշտպանների միություն ՀԿ, Նախագահ՝ Արամ Գրիգորյան

ՀԱՅՔ ազգային-հայրենատիրական համագործակցություն, Համակարգող՝ Էդգար Մակարյան

Հայաստանի ժողովրդական շարժում հայրենասիրական ՀԿ, Նախագահ՝ Վազգեն Պետրոսյան

Հայաստանի կանաչների միություն ՀԿ, Նախագահ՝ Հակոբ Սանասարյան

«Հայաստանի Հանրապետության հույների ՊԱՏՐԻԴԱ համայնք» ՀԿ, Նախագահ՝ Էդուարդ Փոլատով

«Ազգային արժեք ակումբ» – շարժում, Համակարգող՝ Վարդան Ստրաշյան

«Թալիշ» հայրենասիրական սահմանամերձ բնակավայրերի կազմակերպություն ՀԿ, Նախագահ՝ Էդուարդ Փոլատով

Զարթոնք ՀԿ, Նախագահ՝ Լևոն Թումանյան

«Առաջադեմ կանանց միություն» ՀԿ, Վարդուհի Գևորգյան

Հայրենատէր կուսակցություն, Նախագահ՝ Սամվել Շահինյան

Քաղաքացիական հասարակության ցանց ՀԿ, Նախագահ՝ Սարգիս Սեդրակյան

«Գվարդիական Աստղ» ռազմահայրենասիրական միջազգային ՀԿ, Նախագահ՝ Տիգրան Գրիգորյան

Սպառողների ասոցիացիա ՀԿ, Արմեն Պողոսյան

«Իրավագիտակից հայորդի» ՀԿ, Նախագահ՝ Վլադիկ Գալստյան

Հաշմանդամների միջազգային միավորում ՀԿ, Նախագահ՝ Արտաշես Ալումյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն