ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ», – նշվում է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ մենք դեռ հոկտեմբերի 9-ին գրել ենք, որ մեր տեղեկություններով, ՀՀ իշխանություններին վերջապես հաջողվել է համոզել պրոֆեսիոնալ դիվանագետներից մեկին զբաղեցնելու արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը: Արարատ Միրզոյանի նշանակումից հետո իշխանությունը բանակցել է մեծ թվով անձանց հետ ու մերժում ստացել: Վերջապես նրանցից մեկը համաձայնել է աշխատել Միրզոյանի տեղակալ: Խոսքը պրոֆեսիոնալ դիվանագետ, 48-ամյա Պարույր Հովհաննիսյանի մասին է: Վերջինս արտերկրում լավ կրթություն է ստացել եւ 1996 թվականից արտաքին հարաբերությունների ոլորտում է աշխատում:

1998-2000 թթ. Եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար, ապա երկրորդ քարտուղար, 2001-2005թթ․ ՀՀ ԱԳՆ-ում բաժնի պետ, 2005-2010թթ․ Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, 2014-2016թթ․ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ, իսկ 2016 թվականից Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչն է:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն