ԱՄՆ Պետքարտուղարության բյուրոն դատապարտել է Շուշիի մոտ հայ քաղաքացիական անձի սպանությունը
ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոն դատապարտել է Շուշիի մերձակայքում քաղաքացիական անձի սպանությունը։
«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,- ասված է գերատեսչության Тwitter-ում տարածած հաղորդագրության մեջ։
Lragir.am