Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։

«Նոյեմբերի 8-ին, ժամը 13.40-ին (Մոսկվայի ժամանակով) Շուշիի շրջանում ադրբեջանական կողմից կրակ է բացվել Լեռնային Ղարաբաղի չորս հոգանոց բանվորների վրա, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննում է միջադեպը»,-նշում է ՌԴ ՊՆ-ն։

Ասվում է, որ ռուս խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Panorama.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն