Թագուհի Թովմասյանը հրատապ աշխատանքային քննարկում է հրավիրել Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ
Այսօր՝ ժամը 14․00-ին, ԱԺ 314 սենյակում իմ նախաձեռնությամբ հրավիրել եմ հրատապ աշխատանքային քննարկում՝ ս.թ. նոյեմբերի 11-ին տեղի ունեցած Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Այստեղ երկու հիմնական խնդիր է առկա՝ գործընթացի իրավական հիմքերը և մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանության հարցը, որոնք այս գործընթացի հետևանքով խախտվում և խախտվելու են։
Հարգելի՛ պատագամավորներ,
Հրավիրում եմ Ձեզ մասնակցելու վերոնշյալ քննարկմանը, քանզի թեման չափազանց կարևոր է և առնչվում է բոլորիս»։
ArmLur.am