Հայաստանի իշխանությունները, համապատասխան որոշումներ կայացնելով կառավարությունում, փաստացի զբաղվում են ընտրողներին կաշառելով: Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

Նա նշեց, որ չգիտես ինչու Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքների գյուղատնտեսական կազմակերպություններին եւ ֆերմերներին սկսել են սուբսիդիաներ տրամադրել հենց այս ժամանակահատվածում, այլ ոչ թե, օրինակ` 2020-ի նոյեմբերին:

Վարդեւանյանը հիշեցրեց, որ իշխանություններն օրենքով պարտավոր են հավասարություն եւ օրինականություն ապահովել նախընտրական շրջանում:
«Ավելին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իշխանություններին պահանջ կներկայացնեն, որպեսզի դրանք զերծ մնան գործողություններից եւ խոստումներից, որոնք կարող են կապ ունենալ ընտրական գործընթացի հետ»,- շեշտեց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն