«Ուազներով» տարել են դիահերձարանի մոտ «սամասվալ արել», ապա պարկերից քաշելով հասցրել նկուղ. Ահասարսուռ մանրամասներ
Ո՞վ է հրաման տվել մեր նահատակված հերոս տղաների մարմիններն ու մասունքները դիահերձարանի նկուղում պահեն, ով է այդ դաժանության հեղինակը, «Իրավունքը» փորձեց հետաքրքվել ավելի քան ութ ամիս Արցախում եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը։ Ով, մեզ հետ զրույցում որոշ փակագծեր բացեց եւ ներկայացրեց, թե ինչ անմարդկային կերպով են վարվել մեր հերոս տղաների մարմինների, մասունքների հետ անգամ մինչեւ նկուղ հասցնելը: Աբովյանի դիահերձարանի տնօրենն էլ էնքան եզ ա եղել, որ չի հրաժարվել ընդունել մասունքները:
Մեզ հետ զրույցում Արսեն Ղուկասյանը ներկայացրեց հետեւյալ սարսափազդու իրողությունը.
-Այդ ստորության, անմարդկային վերաբերմունքի հեղինակը հայտնի է, թե ինչ միտում է ունեցել ես չգիտեմ, չեմ կարող ասել, բայց որ տվյալ անձնավորությունն է հրաման տվել, որ տանեն Աբովյանի դիահերձարան քաջատեղյակ լինելով, որ այնտեղ սառնարան չկա` փաստ է: Հիմա մանրամասն ասեմ` ենթադրությունները թողնեմ Ձեզ:
Երեւանի դիահերձարանի տնօրեն` Բիշարյանի հրամանով մարմինները Հերացուց ուղարկվել են Աբովյան: Այդ մասին նա ինքը խոստովանել է նաեւ լրատվամիջոցներին, ասելով, որ Մեծամորում սառնարանը փչացել է, եւ նրանք որոշեցին, որ ամենամոտիկը Աբովյանն է: Այդ ժամանակահատվածում ինքը տեղյակ է լինում, որ Աբովյանի դիահերձարանում սառնարան չկա` ինչ ունեն ամբողջը լցրեց է մարմիններով, մասունքներով: Իրեն տեղյակ են պահում, որ սառնարանի խնդիր կա, բոլորը, այսպես ասած, «զաբիտ» վիճակում են: Էս էլ պատասխանել է, թե մի երկրու օրվա մեջ շուտ սարքեք տեղավորեք` հնար չկա պահելու: Էս տնօրինությունն էլ մտածել են, դե ոչինչ մի երկու օր էլ դիահերձանի նկուղում կպահեն, սենց թե նենց փտածա մարմինները` երկու-երեք օր էս կողմ էն կողմ` բան չի փոխվի:
-Ուզո՞ւմ եք ասել Բիշարյանի հրամանով են դիահերձանի նկուղում տեղավորել մեր տղաների մասունքները:
-Չեմ կարող ասել, բայց որ ինքը տեղյակ է եղել Աբովյանի դիահերձարանում տիրող իրավիճակին, դա հաստատ է: Բիշարյանը կարող էր շատ հանգիստ այդ մասին տեղյակ պահեր վերադասին, ես չգիտեմ ինչ է կատարվել ներսում: Ես Ձեզ փաստերն եմ ասում` եղած բաները:
-Իսկ ի՞նչ մեքենաններով են տարել:
-Բուխանկա «Ուազներով»: Երկու ավտո է մոտեցել այդ օրը` մեկի մեջ եղել է մի հատ մարմին, մյուսի մեջ քսան հատ մարմին իրար վրա լցրած` դե պատկերացրեք ինչ մարդ են սրանք: Տարել են դիահերձարանի մոտ «սամասվալ են արել»` պարկերից քաշելով հասցրել են նկուղ: Էսա իրական իրավիճակը, սա է մեր ազգի պատկերը:
-Այլ դիարհերձանների նկուղում ե՞ւս կան մեր հերոս տղաների մասունքներ:
-Այ՛ո, դեռ էնքան բաներ են բացահայտվելու: