Սյունիքի մարզի  Որոտան գյուղին «Ուրալ» մակնիշի մեքենա են հատկացրել, որպեսզի գյուղացիներին կարողանան հարկ եղած դեպքում տանել Գորիս:

«Երեկ մինչեւ գնացինք  Գորիս, եկանք, ջարդվեցինք ճանապարհին: Ո՞վ է ասել, թե ճանապարհ կա, ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը: Էդ ասողները թող իրենց ընտանիքի հետ` կնոջ, երեխայի հետ գան, մի անգամ իջնեն, բարձրանան, ու այդ ժամանակ ասեն` ճանապարհ կա: Չգիտեմ, մեր գյուղի վիճակը շատ լուրջա, ոչ մի ղեկավար էլ չի մտածում մեր մասին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Սեդա Գրիգորյանը:

Գյուղացիներն ասում են, որ գյուղում նորմալ խանութ էլ չկա, մի փոքրիկ կրպակ կա, այն էլ ամեն ինչ չէ, որ վաճառում են այնտեղ:

Գյուղի հացն էլ  ԱԻՆ-ի մեքենայով են բերում, մարզպետարանն է տրամադրել մեքենան:

Նշենք, որ գյուղացիները հիմնական ճանապարհից այլեւս չեն օգտվում, քանի որ ադրրբեջանական ոկղմը հայտարարել էր, որ նոյեմբերի 11-ից մաքսակետ է այնտեղ տեղադրելու:

Մանրամասները` տեսանյութում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն