Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ շատ ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ իրենց հարաբերությունները կարելի է նույնիսկ եղբայրական անվանել։

Ռուսական Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում Լուկաշենկոն ընդգծել է, որ ինքն ու Պուտինը նույն կերպ են ընկալում իրականությունը։ Բելառուսի ղեկավարը նշել է, որ Պուտինի հետ խոսում է միայն «դու»-ով։ Լուկաշենկոն նկատել է, որ նրանք ունեն մեկ ընդհանուր հատկություն. կարողանում են «ընկալել այս իրողությունը և համապատասխան եզրակացություններ անել»։

«Երբ նստում ենք սեղանի շուրջ, ասում եմ. «Լսի՛ր, երբեմն մտածում եմ՝ ինչո՞ւ ենք մենք իրականությունը գրեթե նույն կերպ ընկալում»։ Փիլիսոփայորեն խոսելով՝ ասում եմ. «Դու բակային ես, իսկ ես՝ փողոցային։ Այսինքն՝ մենք այնտեղից ենք եկել՝ ամենաներքևից»։ Ասում է՝ հենց այդպես է։ Դու, ասում եմ, մեծացել ես բակում։ Նա ինձ հաճախ է պատմում: Իսկ ես, ասում եմ, մեծացել եմ փողոցում։ Ինձ հետևող մեկը չկար։ Հայր չկար, մայրս աշխատում էր առավոտից երեկո։ Նա աշխատում էր օր ու գիշեր։ Իսկ ես իրականում մեծացել եմ փողոցում։ Եվ մենք տեսել ենք այս կյանքը: Մենք նույն արժեքներն ունենք։ Ե՛վ նա, և՛ ես: Մենք մեծացել ենք դրանց վրա: Ուստի մենք նույն կերպ ենք ընկալում այս իրողությունը»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն