Կարապետյանը չի ցանկացել կատարել նահանջի հրամանը և երեկ ներկայացրել է հրաժարականի դիմում
Պաշտոնապես հաստատվեց, որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին փոխարինեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանով։
«Հրապարակ»-ի տեղեկություններով Արշակ Կարապետյանը երեկ ինքն է հրաժարականի դիմում գրել, երբ քաղաքական ղեկավարությունից Ջերմուկ-Սիսիան սահմանային հատվածում նահանջի հրահանգ է ստացել։
Կարապետյանը չի ցանկացել կատարել հրամանը եւ ներկայացրել է հրաժարականի դիմում։ Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից տելեգրամյան ալիքները հաղորդում էին Սյունիքի եւ Վայոց Ձորի սահմանային հատվածում ադրբեջանցիների առաջխաղացման եւ հայկական դիրքեր կորցնելու մասին։
Պաշտպանական գերատեսչությունը տեւական լռությունից հետո լղոզված հաղորդագրություն տարածեց․
«Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ», ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութից պարզ դարձավ, թե ինչպես է թշնամին մեր զինվորներին դուրս հանում մեր դիրքերից։
Հիշեցնենք նաեւ, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուն պես Արշակ Կարապետյանը հրապարակային հրահանգել էր կասեցնել ՀՀ պետական սահմանը հատելու հակառակորդի ցանկացած փորձ։
Արշակ Կարապետյանին բանակի եւ ռազմական գործի հետ կապ չունեցող Սուրեն Պապիկյանով փոխարինելու որոշումը խոսում է մի բանի մասին, որ Հայաստանին բանակ ու բանակի հրամանատար պետք չեն, այլ նահանջի հրաման կատարող եւ մեր սահմանները թշնամուն զիջող է պետք։
--00—ՄՀ
24news.am