Սկզբից «Գրապառակ» ոռաթեռթն էր: Մտավ, թե բա՝ Արշակ Կարապետյանը հեռացվել է նահանջի հրամանը չկատարելու համար: Նայեցին, տեսան չի ուտվում. դե, որովհետև փաստացի նահանջել ա առանց կրակոցի ու հերթական անգամ՝ խայտառակվելով: Հետո որոշեցին մի փոքր ավելի դժվար հերքվող թեզ մոգոնեն, որոշեցին որ Արցախի այցելությունն էր պատճառը, որ Փաշինյանը Կարապետյանին հեռացրեց: Անկեղծ ասած՝ հիասթափեցնող ա սրանց «կրեածիվը»: Սենց միջուկային գերտերություն չեն փրկում, տովարիշչի՛: Տեսնում եք Շուշվա «վրիժառուն» լավ «գմփաց», բա մի հատ օգտվեք: Ասեք՝ Կարապետյանը անձամբ էր նռնակը փոխանցել «վրիժառուին»: Չնայած դա էլ ադրբեջանցիքին ա խրտնացնելու՝ «ո՞նց թե մեր Շոյգույի շեստյորկեն ինչ-որ վրիժառուների հետ ա տալիս առնում»:

Էդ դեպքում կարելի էր օրինակ գրել ու տարածել, որ ոչ թե վրիժառուին ա Կարապետյանը նռնակ տվել, այլ Փաշինյանի թիկնապահի տան վրա նռնակ գցողին, մանավանդ, որ նույն օրն ա եղել ու դե դուզը խոսանք՝ շատ ավելի մոտ ա իրականությանը: Ասեք՝ Փաշինյանը ուզում էր կապիտուլյացիան ստորագրեր, Արշակ Կարապետյանը նրա զգուշացրեց «նռնակով», ընդդիմությունն էլ հեսա ևս մի հուժկու հանրահավաքով կվիժեցնի հայրենիքի փրկու.... էէէէհ... հանձնումը:

Չնայած էս «ընդդիմությունից» էլ ոչ մեկ գլուխ չի հանում: Ադրբեջանցիք մաքսային անցակետ դրին՝ ձեն չհանին, 2կմ խորք մտան՝ ձեն չհանին, Ճակատենը շրջափակին՝ էլի ծպտուն չկա: Հենց Մոսկվայի դրածոյին կպան, ով ի պաշտոնե այս ամենի պատասխանատուն է, միանգամից որոշեցին ԱԺ արտահերթ նիստ գումարել: Հեսա ֆլեշմոբ էլ կանեն բոլոր կռվիծ փախաց չուխանները, կգրեն «մենք բանակի կողքին ենք», «Կարապետյան զորքը բեր...»: Օպերացիա «Օնիկ» 2 կանեն էլի: Օնիկն էլ դե հեչ, որ կզեց թուրքերի դեմը ու դրա դիմաց պագոն ստացավ, այ որ Իսկանդերի պատվի խաթր բոյ տվեց, ուրեմն հերոս տղա ա:

Այ էս ա մեր իրականությունը, որտեղ, անկեղծ ասած, ես շատ լավ հասկանում եմ Կապանի նորընտիր քաղաքապետ Փարսյանին, ով Նիկոլի հրաժարականը համարում է կեղծ օրակարգ: Էս պուտանկեքի հասցեին «կեղծը» ամենամեղմ բնորոշումը կարա լինի:

Հ.Գ. ու բոլորը շատ ջանասիրաբար փորձում են չհիշատակել էն փաստը, որ սրան Սերժ Սարգսյանը ապրիլյանից անմիջապես հետո հանեց ռադ արեց բանակից, քանի որ հենց նա էր հետախուզության տապալված վարչության պետը: Հետո դե Սեյրան Օհանյանը պնդեց, որ ոչ մի թերացում էլ չի ունեցել Կարապետյանը: Ու դաժը էն փաստը, որ հենց էս Կարապետյանի ցուցմունքի վրա էին Մարտի 1-ի գործը վերաբացել ու ցիրկը շինել, ոչ մեկին ոչ մի բան չհուշեց:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն