Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ընդդիմությունը մտադիր է բոյկոտել այսօր մեկնարկող ԱԺ նստաշրջանը՝ որպես ստեղծված իրավիճակի բողոքի նշան։

Հիշեցնենք, երեկ երեկոյան ժամը 20։00-ին ընդդիմությունը արտահերթ նիստ էր նախաձեռնել, որը, սակայն, ՔՊ-ական մեծամասնությունը մերժեց։ Ալեն Սիմոնյանը համարել էր, որ ընդդիմության ներկայացրած «զապիսկայի» հիման վրա ինքը չի կարող ԱԺ նիստ գումարել։ Ընդդիմությունն էլ, դրան ի պատասխան նաև, այսօր կբոյկոտի ԱԺ նիստը։

Փոխարենը, մենք տեղեկացանք, որ ցերեկը՝ ժամը 14։30-ին, ընդդիմությունը, օգտվելով իրեն ընձեռված գործիքակազմից, նիստերի դահլիճում հրատապ քննարկում է նախաձեռնել գերիների, անհետ կորածների թեմայով։

Նրանք պխահանջել են նաև ԱԱԾ տնօրենի և այլ պաշտոնյաների մասնակցությունը նիստին, որ նրանք պատասխանեն պատգամավորների հարցերին։ Մեզ ասացին, որ իշխանությունը, համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի, պարտավոր է այդ քննարկումը կազմակերպել։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն