«Երևան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո»։ Այս մասին խորհրդարանի նիստը բոյկոտելուց հետո հրավիրած ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:Նրա խոսքով 2020 թվականի կրած պարտությունն այսօր դեռ շարունակվում է ՀՀ սահմանների Գեղարքունիքի եւ Սյունիքի հատվածում։ «Այս ամենն առաջին հերթին այն բանի հետևանքն է, որ ՀՀ այսօրվա իշխանությունները պարտվելուց հետո համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում»,-ասաց նա։

«Հակառակորդը շարունակում է ճնշումները պարտված իշխանության վրա, որովհետև միջազգային փորձն է ցույց տալիս, որ իրականում պարտված իշխանությունները թե՛ հակառակորդի, թե՛ միջազգային հարթակում գտնվում են պարտադրանքի, թելադրանքի ներքո»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակորդի հայատյաց հռետորաբանությունը շարունակվում է, և կոնկրետ գործողություններով փորձում են էլ ավելի խորությամբ հայտնվել ՀՀ սահմաններում։

«Դա ակնհայտ է հատկապես Սյունիքի հատվածում՝ Կապան-Գորիս ճանապարհին նոր մաքսակետերի, նոր իրադրության ձևավորմամբ, նաև Իշխանասարից մինչև Ջերմուկ ընկած տարածքում դիրքերի առաջխաղացմամբ։ Այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների կողմից վերահսկողության ներքո»,-ասաց նա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն