Փորձելու են մարտական գործողություններին զուգահեռ մարդկանց հոգեբանական ճնշումների ենթարկել․ Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում պտտվում են տեղեկություններ, որ նախատեսվում են հաքերային հարձակումներ կայքերի և հայ բաժանորդների հեռախոսահամարներին։ Ինչպե՞ս վարվել այսպիսի իրավիճակում, «Ռադիոլուր»-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիորսյանի հետ։
– Պարոն Մարտիրոսյան հետևելով ադրբեջանական տելեգրամ ալիքներին պարզ է դառնում, որ նախատեսում են հաքերային հարձակումներ, ի՞նչ ռիսկեր կան այս պահին։
– Հիմա նրանք պլանավորում են զանգեր, զանգվածային ահաբեկող նամակներ ուղարկել, գումարած այս ամենին տելեգրամյան ալիքներում իրարամերժ տեղեկություններ են փորձում տարածել, որպեսզի մարդկանց մոտ ընդհանուր խուճապային տրամադրություններ ստեղծվեն։ Մարդկանց հոգեբանական իրավիճակն են թիրախավորում, հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է հասարակության շրջանում պատերազմից հետո։
– Ի՞նչ անել էս իրավիճակում, մի քանի ուղղորդում կխնդրենք, որ տայիք։
– Սա մարտական գործողություններին զուգահեռ ընթացող հոգեբանական ճնշման ենթարկելու փորձն է։ Պետք է փորձել հանգիստ նայել, տարբեր գործիքներ են կիրառելու, պետք է չտրվել զգացմունքների և ամեն ասվածի էլ չհավատալ։
Hy.armradio.am