«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենքտսրոև.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանն անցել է լայնամասշտաբ հարձակման՝ խախտելով միջազգային նորմեր, գործելով պատերազմական նոր հանցագործություններ: Ունենք մարդկային, տարածքային և ռազմական կորուստներ։

Համազգային ուժերով և համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս:

Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է: Նիկոլ Փաշինյանի հրաժարականին պետք է հաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ՝ նոր կառավարության ձևավորումը և արտաքին ու ներքին խնդիրների լուծման քաղաքականության ապահովումը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ 

Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն