Ադրբեջանական ավիաուղիների տվյալ բորտը մի քանի մանևրներ է կատարել: Նախ Բաքվից Նախիջևան է թռել, ուր, սակայն, վայրէջք չի  կատարել: Ապա թռել է Սիրիայի Էյր-Ռաքքա, որտեղից կրկին թռել է Նախիջևան ու հիմա թռչում է Բաքու: Հավանականությունը, որ բորտը լի է ահաբեկիչներով, մեծ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էյր-Ռաքքան գտնվում է Թուրքիայի օկուպացիայի ներքո:

Այս մասին գրել է Re:public of Artsakh տելեգրամ ալիքը՝ կցելով ասվածը հավաստող լուսանկար:

Մասնագետները կարծում են, որ սա կարող է լինել քաղաքացիական օդանավով կատարված հետախուզական թռիչք: Այս պահին ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Բաքվում:

Ըստ նրանց՝ չի բացառվում, որ օդանավը Սիրիայից ահաբեկիչներ է վերցրել ու կրկին հետ եկել:

Ուշագրավ է, որ ադրբեջանական ինքնաթիռն այսօր 3 անգամ գնացել-եկել է, երեկ՝ 2 անգամ, սակայն այսօրվա չվերթը Սիրիայում վայրէջք է կատարել ու եկել Նախիջևան:

Եվ մեր իշխանությունները հանգիստ թողել են, որ կասկածելի թռիչքներ իրականացնող ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռն անարգել թռչի մեր օդային տարածքով:

Ընդ որում, ադրբեջանական ինքնաթիռը մեր տարածքի վրայով է կատարել իր թռիչքը, Վարդենիսի, Սևանի, Ջերմուկի, Քարվաճառի վրայով:

Սա թռիչքի ձայնագրությունն է՝ բարձրություններով ու արագություններով նշված: Սիրիայի օդային տարածքով անցնելիս, բացի վերթիռից, անջատել են նաև տրամպոդերները, որ նկատելի չլինեն, քանի որ դրանք ցույց են տալիս ինքնաթիռի տվյալները:

Ի դեպ, մինչ ադրբեջանական ինքնաթիռները կասկածելի թռիչքներ են իրականացնում Սևանի, Վարդենիսի, Ջերմուկի վրայով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանը կրկին Հայաստանում չէ:

168.am-ի տեղեկություններով՝ վերջինս կրկին մեկնել է հարազատ Դանիա․ նա կրկին երեխա է ունենալու:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն