Այն, որ մոտակա օրերին(եթե ոչ այսօր) տեղի կունենա եռակողմ տեսակոնֆերանս, որի ընթացքում կլուծվեն որոշ հարցեր կապված միջանցքի, դեմարկացիայի և այլ հարցերի շուրջ, պարզ է: Բայց ինձ ուրիշ հարց է հետաքրքիր: 

Երեք ԱԺ իշխանական պարգամավորները, իրար հերթ չտալով, մուննաթի շքերթ էին սկսել ռուսների և ՀԱՊԿ-ի հետ կապված: Տեսեք-տեսեք շանտաժ ենք անում: Հարց: Իսկ կարո՞ղ է պատահել, որ շանտաժի փոխարեն սկսեք գործ անել:

Օրինակ, ոչ թե անիմաստ «ճառ ասեք», այլ իրոք սկսեք այլ դաշնակիցներ փնտրել: Կարո՞ղ է, եթե այդ հարցում պրոակտիվ լինեք, ԱՄՆ, Չինաստանի, Իրանի նման գերտերությունները հասկանան, որ մեզ իրոք դաշնակից է պետք, ոչ թե մենք հերթական դերասանությունն ենք անում ու կրկես ենք խաղում: Իսկ կարո՞ղ է այդ դեպքում Ռուսաստանը ինքն էլ սկսի որոշ հարցերի վերանայում: Թե չե փողոցային կանանց նման միայն անիմաստ ճվճվում ու մուննաթ եք գալիս: Ո՞ւմ վրա եք մուննաք գալիս: Ո՞վ պետք է գտնի այդ դաշնակիցներին: Իշխանությունը դուք եք: Դա ձեր պարտականությունն է: Ինչպես ասում են. գդալն էլ է ձեր ձեռքում՝ ճաշն էլ:

Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն