Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կարգավորման գործում աճում է ռուսական դիվանագիտության դերը․ Պուտին
Վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին ցույց տվեցին, որ իրավիճակն այդ տարածաշրջանում դեռ մինչև վերջ չի հանդարտվել, և այս պայմաններում աճում է ռուսական դիվանագիտության դերը՝ հետագա կարգավորման համար։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ է կանգնեցվել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում․ «Սակայն վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին ցույց տվեցին, որ իրավիճակն այդ տարածաշրջանում դեռ վերջնականապես չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար ծայրաստիճան պահանջված են ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը, որպես հրադադարի ռեժիմի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»,- ասել է Պուտինը ՌԴ ԱԳՆ Կոլեգիայում ելույթի ժամանակ։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ անկասկած աճում է ռուսական դիվանագիտության դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու գործում։
Tert.am