Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հիմքեր գցելու հարցում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիան կարևոր է համարում Ռուսաստանի հետ երկխոսության վարումը, հատկապես ճգնաժամերի հաղթահարման շրջանում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Le Monde պարբերականին տված հարցազրույցում:
«Երկխոսությունն անհրաժեշտ է, հատկապես ճգնաժամերի ժամանակ: Ֆրանսիան և Ռուսաստանը կարող են համակարգված աշխատել՝ Իրանի հետ միջուկային գործարքի հարցով բանակցությունների վերականգնման նպատակով: Աֆղանստանի հարցով մենք համակարծիք ենք ահաբեկչության նոր բռնկումից խուսափելու անհրաժեշտության առումով»,- ասել է ֆրանսիացի նախարարը:
Լե Դրիանը նաև ընդգծել է Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունն՝ ուղղված «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հիմքեր գցելուն»:
Tert.am