ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր համայնքերում ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակում անձանց, ովքեր ժամանակին դեմ են արտահայտվել կառավարությանը, քննադատել վարչապետի որոշումները։

Նոյեմբերի 16-ին, Փաշինյանի որոշմամբ, Արթիկ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Աջամօղլյանը։ ԺՊ դեռ ամիսներ առաջ՝ մայիսին, կիսվել է Փաշինյանին քննադատող գրառմամբ, որտեղ վարչապետին անվանում էին դավաճան, պատուհաս ու անուղեղ։ Արթիկ համայնքի ԺՊ-ն էլ հավելել էր. «Շատերիս մոտ կարծում եմ՝ նույն վիճակն է»։

Օգտատերը, որի գրառմամբ կիսվել է Աջամօղլյանը, հայտնում էր, որ վստահ է՝ երկիր ենք կորցնում։

«Էլ ի՞նչ անի կամ չանի վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը, որ հասկանաք, այս մարդը կամ ծախված դավաճան է, կամ հայրենիքը շատ սիրող, բայց անուղեղ ու անկարող պատուհաս: Երկու դեպքում էլ, փաստ է, որ հայրենիք ենք կորցրել ու շարունակում ենք կորցնել:

Փա՞ստ է, որ դեռ ամիսներ առաջ ինքն ու իր թիմը պնդում էին, որ մեր բանակն ուժեղ է, որ ցանկացած ոտնձգության դեմն առնելու ենք:

Փա՞ստ է, որ Արցախի մեծ մասը կորցնելուց հետո հավատացնում էին, որ Սյունիքին վտանգ չի սպառնում: Փա՞ստ է, որ օրեր առաջ ասում էր, որ մեր սահմանները անվտանգ են, պարզապես մենք ու թշնամին անհրաժեշտ կահավորանքը չենք տեսնում»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի մի շարք համայքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։



Pastinfo.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն