Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է։

Ստեղծված իրավիճակում Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից մանկավարժ, գյուղացուց՝ մտավորական, բժշկից՝ արհեստավոր։

Դիմադրությանը միանալու համար, նոյեմբերի 22-ից սկսած ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ը, կարող եք այցելել ներքոնշյալ հասցեներում գործող գրասենյակներ և կամավորագրվել։ Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները:

Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում և համակարգված աշխատանք պահանջող պայքար է։

Մենք արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ։

Շուտով կգործարկենք նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով ևս միանալ Դիմադրության շարժմանը։

Երևանի գրասենյակներ՝

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան – Անդրանիկի 73/80

Կենտրոն վարչական շրջան – Հանրապետության 30

Շենգավիթ վարչական շրջան – Բագրատունյաց 37

Արաբկիր – Փափազյան – 16/17

Նոր Նորք վարչական շրջան – Նանսենի 13/1

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան – Կ. Ուլնեցու 72/17

Աջափնյակ վարչական շրջան – Նորաշեն (16-րդ) թղմ. 23/139

Ավան վարչական շրջան – 1-ին միկրոշրջան, նախկին թիվ 7 մանկապարտեզ

Էրեբունի վարչական շրջան – Սասունցի Դավիթ 44:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն