Սա բացարձակապես շինծու մեղադրանք է, հերթական խղճուկ մեղադրանքն է և ի ցույց է դնում այս կապիտուլյանտ ռեժիմի խղճուկ, հողատու վարքագիծը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնա;ով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին։

«Մենք տեսնում ենք, որ Սյունիքի շուրջ տեղի են ունենում ոչ հայանպաստ, դավադիր գործողություններ, և հասարակության ուշադրությունը շեղելու հերթական մանևրն է իրականացնում այս խղճուկ իշխանությունը»,–ասաց նա։

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Սերժ Սարգսյանը չի վախենում ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ բերման ենթարկվելուց, այդ թվում՝ կալանավորվելուց, եթե դա կօգնի Սյունիքին ու Արցախին։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը բազմիցս է նշել, որ պատրաստ է դրան։ «Բայց սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունը չի սպասարկում Հայաստանի Հանրապետության շահերը, շարժվում է թուրք–ադրբեջանական օրակարգով»,–ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ իրենց ներքաղաքական օրակարգում մեկ գլխավոր հարց կա՝ այս «կապիտուլյանտ ռեժիմի հեռացումը»։ «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր պետականակենտրոն  ուժերի հետ, որոնք սպասարկում են ՀՀ շահը և առանց որևէ տողատակերի գտնում են, որ այս աղետալի վիճակից դուրս գալու առաջին ճանապարհը կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է»,–ասաց նա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն