Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանը հանձնելուն զուգահեռ, փորձել չեզոքացնել վերածնման հնարավորությունը, մարդկանց, ովքեր իրեց կյանքով ապացուցել են հայրենիք ունենալու ու այն ամեն գնով պահելու պատրաստակամությունը: Դրա համար ամեն գնով ուզում են Սերժ Սարգսյանին հանել այդ շղթայից՝ «ծանրաբեռնելով մի փունջ հիմարություններով»:

Դավաճանական սխեմա, որը կյանքի է կոչվում բազմակի օգտագործման սերգոներով ու սիլվաներով:

Օրհասականը Հայաստանի ու Արցախի լինելությունն է: Օրհասականը Հայաստանի թրքացումը կանխելն է: Օրհասականը հայկական ճանապարհները հայի վերահսկողության տակ թողնելն է:

Օրհասականը վերացնելն է բոլոր արհեստական անհայրենիք տձև գոյացությունները Հայաստանի լինելիության ու զարգացման ճանապարհից:

Այնպես որ՝ սիլվաներն էլ, սերգոները էլ կգան ու կգնան, բայց սկզբից՝ մնայունը:

Առաջարկս` չշեղվել ու պաշտպանել մեր երկիրը բոլոր տեսակի չարիքներից: Առաջինը Հայաստանն է: Առաջինը Հայաստանին դավաճանածների պատիժը մոտեցնելն է ու անխուսափելի դարձնելը»:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն