Ազատագրական շարժման անդամները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) հայտարարեց, որ սա միասնականության քայլ է, իշխանություններից պահանջում են հասարակության հարցերին պատասխան տալ։

«Մենք յուրաքանչյուրս իրավունք ունենք իմանալու՝ ի՞նչ եք ստորագրելու, բացահայտեք փաստաթղթի բովանդակությունը, չէ՞ որ մենք ժողովրդավարական պետություն ենք։ Եվ ժողովուրդն է իշխանությունն այս պետության մեջ, մենք բոլորս իրավունք ունենք իմանալու, թե ինչ է լինելու մեր տարածքային ամբողջականության հետ, թե ինչ է լինելու սահմանի հետ, ինչ է լինելու Արցախի հետ, մեր զինվորի հետ, որը կանգնած է սահմանին։ Դրա համար այսօր հավաքվել ենք այստեղ՝ առանց որևէ կուսակցական ու քաղաքական պատկանելության, սա համաժողովրդական պահանջ է»,- ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ հարցերը շատ են, օրինակ, մարդիկ տեղյակ չեն, թե նոյեմբերի 16-ին ինչ էր տեղի ունեցել։ «Մենք օրինակներ գիտենք, որ տվյալ դիրքերը լավ կահավորված չեն, մենք պահանջում ենք, որ ամեն ինչ ապահովվի մեր զինվորի համար։ Գցել մեղքը զինվորի վրա, սա սխալ բան է, որովհետև մեր զինվորը միշտ էլ ապացուցել է, որ քաջ է։ Բայց ինքը պետք է թիկունք ունենա, ժամանակակից զենք-զինամթերք ունենա։ Մենք պատերազմից հետո չգիտենք՝ ինչ է կատարվում, մեր շփման գիծը որտեղ էլ, ինչ է լինելու։ Հայտարարություններ են լինում Նիկոլ Փաշինյանի կողմից, այս բնակավայրին ադրբեջանական անուն է տալիս՝ առանց սահմանազատման, ինչի՞ համար»,- հավելեց նա։ Արսեն Գրիգորյանը մարդկանց կոչ արեց համախմբվել ու նահանջ քայլ չկատարել։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն