Նա բերում է հերթական կապիտուլյացիան՝ պատերազմով կամ ստորագրությամբ. Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կապիտուլյանտների առաջնորդը բազմիցս «կուրծք էր ծեծում», թե Թուրքիայից դրական ազդակներ է ստանում։
Նա Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի ղեկավարին «խաբարներ» էր ուղարկում։
Բանավոր պայմանավորվածության արդյունքում Սյունիքից ներս բերեց ադրբեջանցիներին։
Սեւ լճի 30% կորցնելուց հետո հրաժարվեց պաշտպանություն կազմակերպել։
Հրապարակային առաջարկում էր «հայելային» եղանակով մեր զորքերի նահանջը մեր պետական սահմաններից։
Ու այսքանից հետո «հանկարծ» հասկացավ, որ «դրական ազդակներ ուղարկող» Թուրքիան նախապայմաններ է դնում ։
Փաստերը հուշում են, որ նա իր աթոռը պահպանելու համար կարող էր բոլորին ամեն ինչ խոստանալ, իսկ հետո փորձել «թռնել» խոստումը կատարելուց։
Նա թաղել է հայկական օրակարգն ու շարժվում է բոլորի, այդ թվում ՝ թուրքերի օրակարգով։
Թուրքական օրակարգի սպասարկման սցենարի մեջ է մտնում ՝անգործություն դրսեւորելով թշնամուն հանձնել Սյունիքի ճանապարհները, կարեւոր բարձունքները, Գորիս-Կապան հատվածում ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը, բանավոր խոստումներ տալն ու կեղծ հայրենասիրական պաթոսի ուղեկցությամբ «պատերազմով» հերթական ՝այս անգամ ՀՀ-ում պարտության արձանագրումը։
Նա բերում է հերթական կապիտուլյացիան՝ պատերազմով կամ ստորագրությամբ։
Թուրք-ադրբեջանական տանդեմին մեր հայրենիքից հեռացնելու համար, նախևառաջ անհրաժեշտ է ազատվել ազգակործան ու պետականաքանդ ռեժիմից»։
Hraparak.am