Բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը. ԿԸՀ հայտարարությունը քարոզարշավի մեկնարկին
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների քարոզարշավին ընդառաջ հայտարարություն է տարածել:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ 2021 թվականի հունիսի 7-ից մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը: Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները:
Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը:
Հիշեցնենք, որ քարոզարշավը սկսվել է այսեւ եւ կտեւի մինչեւ հունիսի 18-ը ժամ 24.00-ն: