Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանը Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս. սա աղետաբեր փաստաթուղթ է
Մեկ ասում են 1920-ականների, մեկ 1970-ականների քարտեզներով են սահմանագծումն իրականացնելու։ Երեկ էլ ասում է՝ այն քարտեզներով են լինելու, որոնցով Հայաստանը անկախացել է Խորհրդային միությունից։ Դա Հայաստանի համար աղետաբեր քարտեզ է, աղետաբեր սահմանագծում է։ Հայաստանը և Ադրբեջանը 1918 թվականից հետո սահմանագծման միջպետական սահմանագիծ չեն ունեցել և բնականաբար, Ադրբեջանը հիմա ձգտելու է նոր պայմանագիր ստորագրել, որով Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Արցախը որպես Ադրբեջան, նույնը Նախիջևանը, Քաշաթաղը, Քարվաճառը։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով վարչապետի երեկվա հայտնի ասուլիսին։ Նշենք, որ հրապարակում «Ազատագրական շարժման» հերթական հանրահավաքն է սկսում։
«Այլևս չի կարելի լռել, մեր հայրենակիցները պետք է հավաքվեն, ճնշեն իշխանությանը և ստիպեն չստորագրել աղետաբեր այդ փաստաթղթերը։
Եթե իշխանությունը չկատարի պահանջները, իսկ մենք գիտենք, որ թշնամու հետ գործարք ունեն, կլինի մեր հաջորդ քայլը։ Այո, շարժման շրջանակներում ճնշումներ գործադրվում են նախաձեռնողների վրա, սակայն մենք իհարկե այդ ճնշումներից չենք վախենում, պայքարը մինչեւ վերջ պիտի լինի»,- ասաց նա։
Hraparak.am