Մենք չունենք զոմբիներ, չունենք ժեխ, մերժում եմ նման որակումները. Ռոբերտ Քոչարյան
Մեր ամենից մեծ կապիլտալը մարդկային կապիտալն է, Քաջարանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Այդ մարդկային կապիտալը պետք է հավատա սեփական ուժերին, պետք է հավատա, որ ինքն է այն մարդը, որն այս երկրի ճակատագրի տերն է։ Մենք այդ զգացողությունը վերադարձնելու ենք ձեզ» - ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նա նշեց՝ որոշել է, որ ամբողջ քարոզարշավի ժամանակ լավատեսություն հաղորդել մարդկանց։«Երկրում դեռ կան բազմաթիվ մարդիկ, որոնք շարունակում են հավատալ այսօրվա իշխանությանը, այն իշխանությանը, որը ստի թագավորություն է սարքել պետական ողջ համակարգը։ Դիմում եմ ձեզ՝ ակտիվ աշխատեք բոլորի հետ։ Մենք չունենք զոմբիներ, չունենք ժեխ, մերժում եմ նման որակումները։ Մենք ունենք մոլորյալ ժողովրդի մի զանգված, որոնց հետ պետք է աշխատել և բերել մեր դաշտ», - հայտարարեց Քոչարյանը։
Նյութը՝ Aysor.am